* NOTE:  If you can't read Armenian text, please click on NLS icon to download Armenian National Language Support.
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Սկիզբ Ներդրող Էստաֆետ Պարզ Էստաֆետ Ոսկե ցլիկ Քարի մեղր Գրեք մեզ
 
  Ծրագրի նպատակը ազատագրված տարածքներում բնակչության ծնելիության խթանումն է: Վերջերս որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ազատագրված տարածքներից նկատվում է բնակչության արտահոսք: Նույն պատճառներով համարյա չի նկատվում նոր վերաբնակիչների ներհոսք: Մենք գտնում ենք, որ ավելի արդյունավետ է այդ տարածքի բնակչության թվի մեծացումը կազմակերպել` խթանելով այդ տարածքում ապրող բնակչության ծնելիությունը, քան նոր բնակիչներ բերելով: Հին բնակիչները լրիվ ադապտացվել են այդ տարածքին: Արդեն մեծացել են նրանց երեխաները, որոնք որպես մարդ ձևավորվել են այդտեղ: Նույնիսկ մեծանում է տեղում ծնված երեխաների սերունդ: Դրա հետ մեկտեղ այդ տարածքում երեխա ունենալը և մեծացնելը կապված է մեծ դժվարությունների հետ: Հեռավոր գյուղերում քիչ չեն տնային ծնունդները, կան նաև դեպի ծննդատուն ճանապարհին, ավտոմեքենայի մեջ երեխաների ծնվելու դեպքեր:
"Մենք" միությունը իր կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում պարտավորվում է բազմազավակ ընտանիքներին առաջնահերթ ապահովել անհրաժեշտ գլխաքանակի անասուններով յուրաքանչյուր երեխային ամենաքիչը մեկ կթու կով հաշվարկով: Բացի դրանից, միությունը պարտավորվում է նոր ձևավորվող ընտանիքներին նույն կարգով ապահովել առնվազն երեք կթու կովով և երկու խոզամայրով:
ԼՂՀ կառավարությունը իրականացնում է ծնելիության խթանման ծրագիր, որի համաձայն ընտանիքում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների համար բացում է ավանդային հաշիվներ սկսած 700-ից մինչև 3000 ԱՄՆ դոլարի չափով, որոնց տոկոսները կարող են ստանալ ծնողները, իսկ չափահաս դառնալուց հետո մայր գումարը կարող է ստանալ երեխան: Մենք գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է նաև օգնել երիտասարդ, նոր ձևավորվող ընտանիքներին` առաջին և երկրորդ երեխան ունենալուց: Կարևոր է նաև երեխան ծնվելուց հետո ընտանիքի նյութական ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով ծնողներին որոշ գումար հատկացնելը:
Կարծում ենք, որ այդ նպատակով պետության կողմից տրվող գումարները անբավարար են: Հաշվի առնելով վերը նշվածը, նախատեսում ենք խրախուսել աճող ընտանիքներին հետևյալ կերպ.

1-ին երեխան ունեցողներին` 200000 դրամի չափով անասուն կամ գումար,
2-րդ` 250000 դրամի չափով,
3-րդ և հաջորդներին` 100000 դրամի չափով,

Վերը նշված միջոցառումները միանգամից ամբողջ ազատագրված տարածքներում կիրառելն անհնար է` նյութական միջոցների սղության պատճառով: Մենք նախատեսում ենք "Ապագա" ծրագիրը աստիճանական գործողության մեջ դնել առաջին հերթին այն բնակավայրերում, որտեղ "Մենք" միությունը արդեն աշխատում է իր մյուս ծրագրերով: "Մենք" միությունը արդեն հայտարարել է Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող քսան բնակավայրերում այս ծրագրի գործողության մեջ դնելու մասին:
Հետագայում, միության հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց, նախատեսում ենք ընդլայնել նաև "Ապագա" ծրագրի աշխարհագրությունը: Մենք հուսով ենք, որ առաջին հերթին "Մենք" միության ներդրողները իրենց մասնակցությունը կունենան "Ապագա" ծրագրի ֆինանսավորման գործում:

Այստեղ մենք ներկայացնելու ենք "Ապագա" ծրագրի գործողության բնակավայրերի ցանկը, ծրագրի հովանավորների և շահառուների մասին տեղեկատվություն:

 

# Բնակավայրը Ծրագրի գործողության
մեջ դրվելու ժամկետը
Տվյալ բնակավայրի
հովանավորը
Քաշաթաղի շրջան
1 Գահանիստ 01.01.2007 "Մենք" միություն
2 Հայթաղ 01.01.2007 "Մենք" միություն
3 Աղբրաձոր 01.01.2007 "Մենք" միություն
4 Քարաբակ 01.01.2007 "Մենք" միություն
5 Զորախաչ 01.01.2007 "Մենք" միություն
6 Արախիշ 01.01.2007 "Մենք" միություն
7 Մովսեսաշեն 01.01.2007 "Մենք" միություն
8 Վազգենաշեն 01.01.2007 "Մենք" միություն
9 Անտառամեջ 01.01.2007 "Մենք" միություն
10 Հիմնաշեն 01.01.2007 "Մենք" միություն
11 Շալուա 01.01.2007 "Մենք" միություն
12 Զորացիք 01.01.2007 "Մենք" միություն
13 Բուդաղաձոր 01.01.2007 "Մենք" միություն
14 Վերին Շեն 01.01.2007 "Մենք" միություն
15 Քարուտ 01.01.2007 "Մենք" միություն
16 Սիս 01.01.2007 "Մենք" միություն
17 Հաթամաշեն 01.01.2007 "Մենք" միություն
18 Շլորուտ 01.01.2007 "Մենք" միություն
19 Վաղազին 01.01.2007 "Մենք" միություն
20 Արջաձոր 01.01.2007 "Մենք" միություն
21 Արեգունի 01.01.2007 "Մենք" միություն
22 Մեղրաշեն 01.03.2007 "Մենք" միություն
23 Արտաշավի 01.03.2007 "Մենք" միություն
24 Արտաշատ 01.03.2007 "Մենք" միություն
25 Հախնազար 01.03.2007 "Մենք" միություն
26 Նորաշենիկ 01.03.2007 "Մենք" միություն
27 Վակունիս 01.03.2007 "Մենք" միություն
28 Խաչինտափ 01.03.2007 "Մենք" միություն
29 Շամք 01.03.2007 "Մենք" միություն
30 Չորմանք 01.03.2007 "Մենք" միություն


Ապագա Ժողովրդագրական ծրագիր
Շահառուներ
# Ընտանիք Բնակավայրը Որերորդ երեխան, անունը, Ծննդ. օրը Ստացած գումարը և երբ
1 Կարապետյան Կամո Երջանիկի
Մանուկյան Օֆիկ Անուշավանի
գ.Հիմնաշեն 7-րդ Ժիրայր
05.01.2007
100000
05.03.2007
2 Արղումանյան Անդրանիկ Վազգենի
Թումանյան Աննա Մինասի
գ.Արտաշավի 1-ին Վազգեն
13.03.2007
200000
09.04.2007
3 Մազուլյան Մարատ Մխիթարի
Մազուլյան Մարգարիտ Ավետիքի
գ.Վաղազին 11-րդ Կորյուն
26.03.2007
100000
11.04.2007
4 Դիլանյան Ատոմ Ռոմանի
Գասպարյան Սվետլանա Կոնստանտինովնա
գ.Քարաբակ 1-ին Արգիշտի
27.03.2007

200000
27.05.2007

5 Բրուտյան Գարգեին Հենզելի
Առաքելյան Գայանե Աղվանի
գ.Նորաշենիկ 9-րդ Լուսինե
23.04.2007
100000
11.10.2007
6 Սևակ Յուրիկի Խաչատրյան
Նադյա Աղվանի Խաչատրյան
գ.Հիմնաշեն 1-ին Արտյոմ
07.05.2007
200000
13.10.2007
7 Մհեր Հենրիկի Մակինյան
Եպրակսիա Աշոտի Սիմոնյան
գ.Մովսեսաշեն 1-ին Անի
12.12.2007

200000
21.08.2008

8 Արտուշ Հրանտի Ստեփանյան
Սեյրան Արամայիսի Աղաջանյան
գ.Մովսեսաշեն 5-ին Տիգրան
25.01.2008

100000
14.03.2008

9 Գագիկ Հովհաննեսի Մկրտչյան
Ազնիվ Հայկազի Մկրտչյան
գ.Արտաշավի 1-ին Հովհաննես
12.02.2008

-

10 Վիրաբ Ավետիքի Շաբոյան
Աննա Գրիգորի Ասլանյան
գ.Նորաշենիկ 9-ին Էռնեստ
15.02.2008

100000
26.11.2008

  Ընդամենը 1300000

   © Copyright 2007, MENQ. All Rights Reserved.

Сайт управляется системой uCoz