<<Մենք>> գյուղացիական փոխօգնության միությունը հասել է մի շատ կարևոր հանգրվանի: Արդեն ավելի քան երկու տարի առանց լուրջ լրացուցիչ ներդրումների <<Մենք>>-ը կարողանում է գոյատևել և կատարել իր առաքելությունը Քաշաթաղի շրջանում: Անցած երկու տարիների ընթացքում <<Մենք>>-ը բացառապես իր միջոցներով իրականացնում է <<Ապագա>> ծրագիրը, որն իր էությամբ բարեգործական, այլ ոչ թե ներդրումային ծրագիր է: <<Ապագա>> ծրագրով Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերում արդեն հատկացվել է 1.3 միլիոն դրամ գումար: Վերջին երկու տարիների արդյունքները միայն ու միայն <<Մենք>> գյուղացիական փոխօգնության միության անդամների և այդ տարիներին միությանը իր ներդրումներով աջակցող Մեխակ Գաբրիելյանի շնորհիվ է: Այս տարին դեռևս չի ավարտվել, բայց արդեն կարող ենք արձանագրել, որ միության ծրագրերը տարվա ընթացքում շուրջ 3 միլիոն դրամի չափով աճել են:
Միևնույն ժամանակ <<Մենք>>-ը խնդիրներ ունի որոշ ներդրողների կատարած ներդրումները հետ վերադարձնելու հետ կապված: Իմ կարծիքով դա կարելի է անել միայն լրացուցիչ ներդրումների, կամ էլ համարժեք այլ ծրագրերի առկայության դեպքում: Առայժմ <<Մենք>>-ի ներդրողները համաձայնվում են այդ կարծիքին:
Կարծում եմ, որ <<Մենք>> գյուղացիական փոխօգնության միությունը կարող է իր ծրագրերն իրականացնել և զարգացնել նաև իր անդամության բազան Քաշաթաղում չբնակվող, բայց և այդ տարածքի ճակատագրով մտահոգ հայերով ընդլայնելու հաշվին:
Այսպիսով կոչ եմ անում <<Մենք>> գյուղացիական փոխօգնության միության գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդկանց անդամագրվել <<Մենք>>-ին, դառնալ <<Մենք>>-ի ծրագրերի մասնակիցը և թեկուզև անդամավճարի չափով համաֆինանսավորողը: <<Մենք>> գյուղացիական փոխօգնության միությանը անդամագրվելու համար անհրաժեշտ է մուծել մուտքի վճար 12 հազար դրամի չափով: <<Մենք>>-ի անդամը պարտավոր է մուծել անդամավճար
` տարեկան 12 հազար դրամի չափով:
Բոլոր հետաքրքրվողներին պատրաստ եմ ներկայացնել <<Մենք>>-ի մասին ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև աջակցել տեղում
` Քաշաթաղի շրջանում, ծանոթանալու <<Մենք>>-ի ծրագրերի ընթացքին:
<<Մենք>> գյուղացիական
փոխօգնության միության
նախագահ Տիգրան Կյուրեղյան
12.12.2008